Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքին քաղաքական կյանքին, ասաց, թե այս պահին երկրի քաղաքական ակտիվությունը բարձր է և ավելացրեց, որ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը համարում են ակտիվ քաղաքականություն մտնելու հայտ:

«Տեղի ունեցավ հանրահավաք, որը մենք նորմալ ենք գնահատում, սա քաղաքական պայքարի մեխանիզմ է»,- ասաց Մհեր Շահգելդյանը:

«Օրինաց երկրիր» կուսակցության փոխնախագահը հետաքրքիր համարեց փաստը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ հանրահավաքը համընկավ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների հետ:

«Մենք այդ հարցազրույցները դիտարկում ենք որպես քաղաքական ակտիվ կյանք մտնելու հայտ»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել