1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցուցարարներից և ուկրաինական իշխանություններից պահանջել է գործել զուսպ, խուսափել բռնության հետագա աճից և երկխոսություն սկսել Ուկրաինայի ապագայի հարցով համաձայնության հասնելու նպատակով: 

Ինչպես հայտնել են գլխավոր քարտուղարի գրասենյակում, նա շարունակում է ակնդետ և մտահոգությամբ հետևել հանրապետությունում իրադարձությունների զարգացմանը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում պահպանել կամարտահայտման ազատության և խաղաղ հավաքների անցկացման ժողովրդավարական սկզբունքները՝ ընդգծվում է հաղորդագրությունում:

Պան Գի Մունը դիմակայության բոլոր մասնակիցներից պահանջել է սկսել նպատակային, բովանդակալից և համապարփակ երկխոսություն, ինչպես նաև հաստատել երկրի ապագայի վերաբերյալ ուկրաինացիների միջև համաձայնության անհրաժեշտությունը: 

Կիևում այսօր շարունակվում են ընդդիմության զանգվածային ելույթները՝ ուղեկցվելով իրավապահների հետ ընդհարումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել