Վախը պարպելու ամենալավ միջոցն, ասում են, գոռալն է՝ ուզում եմ գոռալ, աղաղակել իրենց հավաքական, անվախ ականջում։
Հայրենակիցներ, վախենում եմ: Չէ՛, վախ բռնողի մոտ մի տարեք, վախս կիսեք։ Մեր փրկությունը նաև մեր հավաքական վախի մեջ է։ Հավաքական ուժ, գումարած հավաքական վախ, գումարած հավաքական խելք։ Հայի էն վերջին խելքը, որ մեզ հիմա է պետք։ Թե չէ ամեն կողմից պատրաստ սպասում են, նայեք, քրքիջն աչքներում, որ տենչում է պայթել. «Հայի վերջին խելքը իմը լիներ»… Չէ, մեր խելքը մեզ և այսօր, հիմա է պետք։ Խելք-խելքի, եղբայրներ, ուս-ուսի, եղբայրներ, վախենում եմ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել