Ռուսական կայսրության անկումի հետ մեկտեղ Թուրքիան իր բանակի օգնությամբ ստեղծեց Հարավային Կովկասում երեք կվազի-հանրապետություն, ինչը թույլ կտար իրավական հիմք ստեղծել սեփական տարածքը Կովկասի հաշվին մեծացնելու, վերջապես ելք ունենալու Բաքվի նավթին ու հեռանկարում մոտենալու Մեծ Թուրանի ստեղծման գաղափարին։ Երեքից երկուսը շուտով դադարեցին գոյություն ունենալ։ Մեկը մինչ օրս գոյություն ունի։
1. Հարավարևելյան Կովկասյան Հանրապետությունը, որը ստեղծվեց Կարսի նահանգի զգալի տարածքում 1918-ի դեկտեմբերին, որը այդ պահին գրեթե լիովին հայաթափվել էր։ Ռազմական կազմավորումը ոչնչացվեց բրիտանական ու հայկական զորքերի աջակցությամբ՝ 1919-ի ապրիլին։
2. Արաքի Հանրապետությունը ստեղծվեց նախկին Երևանի գավառի Շարուր-Դարալագյազի տարածքում՝ կրկին Օսմանյան բանակի աջակցությամբ։ Այս կվազի-հանրապետությունը դադարեց գույություն ունենալ հայկական բանակի հետ բախումների արդյունքում՝ 1919-ի հունիսին։
3. Ադրբեջանական Հանրապետությունը, որը ստեղծվեց 1918-ի մայիսին՝ հռչակելով Գանձակը որպես մայրաքաղաք։ Օսմանյան բանակի օգնությամբ մայրաքաղաքը տեղափոխվեց մինչ այդ հայկական ու բրիտանական ռազմական ուժերի կառավարման տակ գտնվող Բաքու, ու նույն բանակի օգնությամբ գրավվեց Արցախը ու Ղազախի մի մասը։ Այս կազմավորումը մինչ օրս գոյությունը ունի ու մեկ դարի ընթացքում գրեթե սպառեց նավթի գրեթե ողջ պաշարները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել