1in.am-ը գրում է.

Հունվարի 17-ին ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման նշել է իր 50 ամյակը:

ԱՄՆ-ում առաջին տիկնոջ հոբելյանը նշել են մեծ շուքով: Միշել Օբամայի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր երեկույթին մոտ 500 հյուրեր են ներկա եղել, որոնց թվում` Հիլարի Քլինթոնը, Մերի Ջեյ Բլաջը, Մայքլ Քորսը, Բիլ Քլինթոնը, Սթիվի Ուանդերը, Ջոն Լեջենդը, Մայքլ Ջորդանը և Բեյոնսեն:

Երգչուհի Բեյոնսեն Սպիտակ տուն է ժամանել ոչ միայն առաջին տիկնոջն անձամբ շնորհավորելու, այլև տոնի բոլոր հյուրերին իր ելույթով ուրախացնելու համար: Հայտնի է, որ Բեյոնսեն մի քանի ստեղծագործություն է կատարել հոբելյարի համար: 

Միշել Օբամայի ծննդյան տոնի ժամանակ երգչուհին փայլել է բաց կարճ զգեստով: Երգչուհու հագուստը զարմացրել է երեկույթի հյուրերին: Չէ՞ որ բոլոր ներկաներն ավելի զուսպ, դասական ոճի երեկոյան հագուստներով են եղել:

Այս մասին գրում է Viva.ua կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել