Panorama.am-ը գրում է.
Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։
ԴԱՀԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2013 թվականի գործունեության արդյունքները: Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։
2013 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 20 մլրդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 123.232 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 105.570-ի դիմաց. աճը կազմել է 116 տոկոս։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/law/2014/01/20/dahk/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



