Kinoashkharh.am-ը գրում է.
Դերասանուհի Սուչիտրա Սենը (Suchitra Sen), որի ֆիլմերը 1950-60-ական թթ. իսկական դասական դարձան բենգալյան կինեմատոգրաֆում, վախճանվել է երեկ` հունվարի 17-ին, 82 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում անելով հնդկական ԶԼՄ-ներին:
Սենը, որ 1963 թ. III Մոսկվայի միջազգային կինոփառատոնում արծաթե մրցանակ է ստացել և այդպիսով դարձել միջազգային կինոփառատոնում մրցանակ ստացած առաջին հնդիկ դերասանուհին, մոտ երեք շաբաթ առաջ Արևմտյան Բենգալիա նահանգի Կալկուտա մայրաքաղաքում հիվանդանոց է տեղափոխվել թոքերի ախտահարումով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել