Հյու Լորին բոյկոտել է ռուսական ապրանքները` ի պաշտպանություն համասեռամոլներիLife.panorama.am-ը գրում է.

Բրիտանացի հայտնի դերասան Հյու Լորին Twitter-ի իր միկրոբլոգում հանդես է եկել կոչով՝ բոյկոտել ռուսական արտադրության ապրանքները: Այս ճանապարհով շատերին հայտնի  «բժիշկ Հաուսը» արձագանքել է բրիտանական The Guardian պարբերականի վերջերս լույս տեսած «Պուտին. Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ համասեռամոլները պետք է հանգիստ թողեն երեխաներին» վերտառությամբ հոդվածին, որտեղ քննրակվում էր Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը՝ Սոչի մեկնող համասեռամոլների նկատմամբ:

«Ես չէի բոյոկտի ռուսական ապրանքները, եթե նրանք բացի ամբողջ աշխարհին դեպրեսսիայի մեջ գցելուց, այլ բանով զբաղվեին»,- նման կտրուկ բնորոշմամբ է հանդես եկել դերասանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել