1in.am-ը գրում է.
Միսիսիպի նահանգի բնակիչ Ջեյմս Էվերետ Դանշկեն, ով անցած տարվա ապրիլին թունավոր ռիցին նյութով լի նամակներ էր ուղարկել ամերիկացի սենատորներին ու նախագահ Բարաք Օբամային, ճանաչել է իր մեղքը: Նա խոստովանական հայտարարությունն արել է անցած ուրբաթ՝ Օքսֆորդի շրջանային դատարանում լսումների ժամանակ և համաձայնել է ազատազրկման 25-ամյա ժամկետին:
Այսպիսով՝ ամբաստանյալը համաձայնել է քննության հետ գործարքին, որը թույլ է տվել նրան խուսափել ցմահ ազատազրկումից: Այս մասին գրում է The Huffington Post-ը:
Առանձին հետաքննության շրջանակում նա պատրաստ է խոստովանական ցուցմունք տալ անչափահասների բռնաբարության մեղադրանքներով: Դատարանը վճիռ կկայացնի առաջիկա 60 օրվա ընթացքում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_245463.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



