Tert.am-ը գրում է.
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալ, որով առաջարկվում է Շիշլիի փողոցներից մեկն անվանակոչել լրագրող Հրանտ Դինքի անունով։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, առաջարկությունը նա պայմանավորել է ժողովրդի հավաքական հիշողության մեջ հիշատակը վառ պահելու նպատակով պատմության մեջ հետք թողած անձանց պատվին ճանապարհներ ու փողոցներ անվանակոչելու ավանդույթով։
«Հանրության լուսավորման հարցում դեր ունեցած, խաղաղությանը ծառայած, Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունեցած մարդկանց անուններով երկրի տարբեր շրջաններում փողոցներ, ճանապարհներ և զբոսայգիներ են անվանակոչվում։ 2007թ.-ի հունվարի 19-ին սպանված լրագրող Հրանտ Դինքի անունն էլ այս երկրի պատմության մեջ կարևոր տեղ է գրավում»,-ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



