2345913

Kinoashkharh.am-ը գրում է.

Դերասաններ Մեթյու Մակկոնահին, Մայքլ Դուգլասը, դերասանուհիներ Քեյթ Բլանշետը և Լուպիտա Նիոնգոն երեկ` հունվարի 18-ին, նվաճեցին շուրջ 165 կինոդերասանների և կինոարդյունաբերության այլ աշխատողների միավորող ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի հեղինակավոր մրցանակները (Screen Actors Guild Award):

Փորձագետները համոզված են, որ ըստ մրցանակների բաշխման` կարելի է եզրակացություններ անել նաև օսկարյան մրցավազքի ելքի մասին: Գիլդիայի անդամները մեծ թվով ձայներ ունեն Ամերիկայի կինոակադեմիայում:

Գիլդիայի անդամները լավագույն ֆիլմ չեն ընտրում, ուստի ամենահեղինակավոր անվանակարգը «Լավագույն դերասանական կազմն» է: Այս տարի այդպիսին ճանաչվեց Դևիդ Օ. Ռասսելի «Խարդախություն ամերիկյան ձևով» կինոնկարի ստեղծագործական խումբը:

Լավագույն դերասանի կոչումը շնորհվեց Մեթյու Մակկոնահիին Ժան-Մարկ Վալլեի «Դալլասի սպառողների ակումբ» ֆիլմում խաղացած դերի համար, իսկ լավագույն դերասանուհի դարձավ Քեյթ Բլանշետը, որ խաղում է Վուդի Ալենի «Ժասմին» կինոնկարում:

«Ամենայն արատներով» (Breaking Bad) կինոնկարը հաղթանակ տարավ երկու առանցքային անվանակարգերում` «Դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ» և «Դրամատիկական սերիալի լավագույն դերասան»: Մրցանակը ստացավ միլիոնավոր հանդիսատեսների կուռք Բրայան Քրենսթոնը:

Լուպիտա Նիոնգոն ճանաչվեց լավագույն երկրորդ պլանի դերասանուհի «Ստրկության 12 տարի» ֆիլմի համար, լավագույն երկրորդ պլանի դերասան` Ջարեդ Լետոն «Դալլասի սպառողների ակումբ» ֆիլմում խաղացած դերի համար:

Մայքլ Դուգլասը հաղթանակ տարավ «Հեռուստաֆիլմի կամ մինի սերիալի լավագույն դերասան» անվանակարգում «Աշտանակներից անդին» (Behind the Candelabra) կինոնկարում խաղացած դերի համար: Նշանավոր ծերացող, կռվարար դաշնակահար և կոնֆերանսյե Վլաձի Վալենտինո Լիբերաչելի մարմնավորումը նրան արդեն երկրորդ հեղինակավոր պարգևն է բերում այս սեզոնում, մինչ այս Արտասահմանյան լրագրողների ասոցիացիան Դուգլասին «Ոսկե գլոբուս» շնորհեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել