Tert.am-ը գրում է.

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այսօր կայացած ասուլիսին հաստատեց շրջանառվող լուրերը, թե Ամանորին Հայաստան է ներկրվել առանց մակնշման ձու:

«Եղել են դեպքեր, որ մակնշավորում չի եղել, Պարսկաստանից եկած մի խմբաքանակ մակնշված չի եղել»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա: Վերջինիս փոխանցմամբ՝ ձու ներկրվել է հիմնականում Ուկրաինայից, որոշ խմբաքանակ էլ Իրանից և Վրաստանից:

«Նախորդ հանդիպման ժամանակ ասացինք, որ Նոր տարին դիմավորելու համար մեզ անհրաժեշտ է ձվի ներկրում, ներկրումը կատարվեց, և մենք կարողացանք դեկտեմբերին այդ ճեղքվածքը փակել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել