Այսօր երեկոյան վերադարձա իմ հայրենի գյուղից` Նոյեմբերյանի Ոսկեվան գյուղից: Վերադարձա նոր լիցքեր ստացած, մի քիչ հոգնած ընտանեկան պարտականությունների բերմումով, բայց շատ ուժեղացած ու ՖԲ-ի իմ բոլոր ընկերներին կարոտած: Ահագին հետ էի մնացել ու կտրվել աշխարհից ու դեռ նոր տեղեկանում եմ մայրաքաղաքի կարեւորգույն իրադարձություններին եւ ՖԲ-ում քննարկվող հիմնական թեմաներին: 

Բայց վերադարձել եմ իմ թեմայով. վերջապես որոշեցի դատի տալ Չորրորդ Ինքնիշխանություն թերթոնին, որը վերջին ամիսներին ամենաանհավանական ստերը տարածեց իմ անձի կապակցությամբ: Իսկ թե այդ ստերից որոշները փչացած հեռախոսի էֆեկտով ինչ մեկ այլ ստի էին վերածվել իմ հայրենի գյուղում, այդ մասին հավանաբար դատարանում կասեմ որպես զավեշտ: 

Իմ այս որոշումը կայացրել եմ հետեւյալ պատճառներով.
1/ պատժել սուտասան մարդկանց, որ հետայսու ավելի ձիգ լինեն: Կյանքը ցույց է տվել, որ իբրեւ կանոն, 30 արծաթով պատվեր կատարող մարդկան թիվ մեկ արժեքը փողն է: Հետեւաբար նրանց հարցերը լուծելու համար նախ պետք է ուղղակի իրենց կոչել իսկական անունով /պատվեր կատարող սուտասան, շարքային զրպարտիչ/, եւ ապա` կպնել նրանց աստվածությանը` Ձերդ գերազանցություն Փողին ու նրանց քսակին, 

2/ իսկ եթե իրենց զրպարտություններում հղում են անում «լավատեղյակ աղբյուրներին», ապա ստիպված կլինեն կամ բացահայտել այդ «աղբյուրներին» /ըստ երեւույթին` «Ժառանգությունում», եթե, իհարկե, այդպիսիք կան եւ դա բլեֆ չէ/, կամ էլ վճարել «լավատեղյակ աղբյուրների» ստի համար:ՃՃՃՃ

Մնում է փաստաբանի հետ պայմանավորվեմ գումարի շուրջ:

Մի խոսքով` ամառը Շողերի համար թեժ է լինելու:ՃՃՃՃՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել