Kinoashkharh.am-ը գրում է.
«Ելք չկա» քրեական դրաման հայկական արտադրության նոր ֆիլմ է, որը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու փետրվարի առաջին կեսին: Գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2014 թ. հունվարի 31-ին, սակայն այն հետաձգվել է: Ֆիլմի նկարահանման գաղափարը պատկանում է RecTime production- ընկերությանը: Ընկերության հիմնադիր և ֆիլմի պրոդյուսեր Կամո Ունանյանի համար «Ելք չկա»-ն առաջին կինոփորձն է: Ֆիլմում նա մարմնավորում է նաև գլխավոր հերոսներից մեկին:
«Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են օգոստոսի վերջին և ավարտվել հոկտեմբերին: 90 րոպե տևողությամբ կինոժապավենն այժմ վերջնական տեսքի է բերվում»,- մեզ հետ զրույցում պատմեց Ունանյանը: Նրա խոսքով` ֆիլմում անդրադարձ է կատարված մեր այսօրվա խնդիրներին, մեր կյանքին, որտեղ կա սեր, ընկերություն, դավաճանություն: Ֆիլմում այն գաղափարն է արծարծված, որ արդիական խնդիրները յուրաքանչյուրն իր ձեռքով պետք է լուծի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ