1. Սեփական պոտենցիալը՝ 4 ուժերի համատեղ այդքան ջանքերից և վատնված միջոցների, հետո կրիտիկական զանգված չհավաքվեց։
Պոտենցիալի հետ կարելի է համատեղ նշել նաև վստահության բացակայությունը։ 4 ուժերի միասնության հանդեպ վստահություն ժողովորդը չունի, քանզի նրանցից առնվազն երկուսը ներկայիս իշխանության հետ միասին տաս և ավել տարիներ շարունակ նույն քաղաքականությունն են վարել։
2. Թեման՝ «պարտադիր կուտակայինը» ոչ բոլոր քաղաքացիներին է վերաբերվում կամ հուզում, հատկապես գյուղատնտեսության շրջանում զբաղվածներին, որոնք ըստ վիճ. տվյալների մոտ 500 հազ. են։
Այլ պարագայում, օրինակ, եթե գազային համաձայնագիրը կամ մաքսային միությունը լիներ թեման, սեփական հնարավորությունները չբռնաբարած քաղաքական ուժեր լինեին, որոնց ժողովուրդը վստահեր, ապա հնարավոր կլիներ։ Բայց իրականացնողներն ինչպես հայտնի է, գոնե հիմնական մասը, պռոռուսական ուժեր են։
Հ.Գ. Մնում է մաղթել նրանց միասնության հարատևություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել