
Սիրելի Մովսես, 1990թ-ի հունվարի 19-ի Երասխավանի ընդհարումը ամենահարմար պահն էր, որպեսզի հավերժ լռեցվեր քո՝ անկախության պայքարի ջատագովի ձայնը:
Հետո, ցավոք, քեզանով սկիզբ դրվեց սպանությունների շղթային և հետևանք սովորությունը՝ կոչումներ, կեղծ հռետորական ելույթներ, գովեստի խոսքեր, դափնիներ ու ….լռություն:
Այդ օրը ճակատագրական եղավ ոչ միայն մեր ընտանիքի համար, այլև՝ հայ ժողովրդի: Քո կորուստն այնքան անդառնալի էր, որ առ այսօր այդ թափուր տեղը չի լցվում: Դադարեց բաբախել սիրտդ, որ ժողովրդիդ էր պատկանում, լռեց «ղողանջ սթափության, ղողանջ արթնացումի» արդարության ձայնդ: Մենք քեզ այնքան էիք վստահում ու հավատում, քանզի մնացիր սկզբունքներիդ հավատարիմ, սիրեցիր մեզ ու երբեք չխաբեցիր , երբեք չշեղվեցիր, քաղաքական վայրիվերումներին չտրվեցիր:
Ավելին, քան այսօր, քո ներկայությունը խիստ անհրաժեշտ է, քանզի մեր երկրի անկախությունը վտանգված է:
Օգնիր մեզ, պատվով հաղթահարելու և երազածդ վաղվա Հայաստանին տեր լինելու...
Վաղը մենք կայցելենք Ծիծեռնակաբերդ, կխնկարկենք շիրմիդ ու կշշնջանք. «Երանի քեզ, որ մնացիր շիտակ, ճշմարիտ և անդավաճան...երանի քեզ, որ հավատացիր վաղվա Հայաստանին: