Ոստիկանության աշխատակիցը համարձակվել էր ներխուժել մշակույթի, արվեստի աշխարհ եւ դիլետանտ - դիլետանտ կարծիք հայտնել: Դա քիչ էր, հիմա էլ օգտագործել էր ծնկաչոք թուրքերեն բառը? Դե ոստիկան ես, գնա քո գործով զբաղվիր, դու ու՞ր, մշակույթը, արվեստը ու՞ր, էլ չեմ ասում ծնկաչոքի մասին: Դե ոստիկանության աշխատակից արի ու բացատրի «Մշակութային շրջանակին», որ արվեստը ժողովրդի համար է, այն գնահատվում է սովորական քաղաքացու կողմից, այն ստեղծվում է հենց ժողովրդի համար: Ինչեւէ, մշակութային խնդիրներից բացի, այդ հոդվածում այլ լուրջ, կարեւոր խնդիրներ էլ են արծարծվել, իսկ մեր հարգարժան օգտատեր «Մշակութային շրջանակից» ընդամենը պահանջվում էր կարեւորը, էականը տարբերել անկարեւորից, երկրորդականից, մի բաժակ ջրում փոթորիկ չսարքել եւ մանրախնդրախտով չտառապել: Հարգելի «Շրջանակ», Ձեզ թվում է ինչ է դժվար է՞ր Մանթաշյանցի արձանի վրա հայերեն տառերը կարդալ, բավ է շահարկել վրիպակը եվ մշտապես տառապել Մանթաշյանց - Նուբար Փաշա թեմայով, այլ հարկավոր էր ընդամենը խորանալ բարձրացված հարցի բուն էության մեջ: Պատկերացնում ե՞ք, ժամանակին, երբ Մեծն Փափազյանը խաղում էր ներկայացման մեջ, հանդիսատեսը նրա խաղը դիտելու, դերասանական վարպետությամբ հիանալու փոխարեն, նկատեր, որ կոշիկի քուղը արձակված է: Տո ջահաննամը, թե կոշիկի քուղը արձակված չէ/հիմա էլ կգրեք, որ էլի թուրքերեն բառ օգտագործվեց/, բայց մեկ է բառը տեղին է եւ նորից եմ կրկնում՝ ջահաննամը: Հանդիսատեսի համար, թատերասերի համար դա չէր կարեւորը, այլ անշուշտ Վահրամ Փափազյանի հիասքանչ ու անզուգական վարպետությունը: Ու պետք չէր թռվռալ, թմբկահարել, թե տեսե՛ք, տեսե՛ք Փափազյանի կոշիկի քուղը արձակված է: Պարզ է՞ր իմ ասածը հարգելի «Շրջանակ»: Թե չէ իմ կողմից քամահարական, հեգնական , առավել եւս վիրավորական վերաբերմունք, որտեղից վերցրիք այդ ամենը: Ընդամենը Կարաբալան չորս - հինգ տարի մոռանալու եւ հանկարծ հիշելու մասին էր: Իսկ Ձեր բնորոշումները՞ ոստիկանական ամենաթողության, խտրականության վերաբերյալ: Դե իհարկե, Ձեր ասածը վիրավորանք չէ, պարզապես իրականության արտացոլումն է, որովհետեւ Դուք «Մշակութային շրջանակ» եք, դե իսկ ոստիկանությունն ու՞ր, իրականությունն ու՞ր: Հարգելիս՝ լավ բժիշկ էլ կա, վատն էլ, լավ նկարիչ, քանդակագործ էլ կա, վատն էլ, լավ ոստիկան էլ կա իհարկե՝ վատն էլ, ինչ է այս հասարակության քավության նոխազը միայն ոստիկանությունն է՞: Արվեստը գնահատողը ժողովուրդն է, ես էլ նրա մի մասնիկը եւ լիարժեք իրավունք ունեմ կարծիք հայտնել, արվեստը ինձանից, սովորական քաղաքացուց հեռու չի կարող լինել, եթե այն հեռու է, ապա դա արվեստ չէ... Կարաբալայից, Մանթաշյանցից/ոչ թե Մանթաշեւ, ինչպես Դուք եք գրում/, Նուբար Փաշայից պրծանք, անցնենք լրատվամիջոցներով չարչրկված եւ Ձեր կողմից հեգնանքով հիշատակված «միլիցա - պեպելնիցայի» թեմային: Մեր ոստիկանապետը էությամբ խարիզմատիկ անձնավորություն է եւ ի գիտություն Ձեզ երբեք անվայելուչ հայտարարություններ չի անում, ընդհակառակը նա միշտ կոռեկտ է եւ հարգալից: Նա մի լավ, դրական հատկանիշ ունի, երբ խորհրդակցությունը անցնում է լարված, երկար, ապա մասնակիցների հոգնածությունը եւ լարվածությունը թուլացնելու համար ընթացքում հումորներ, կատակներ է անում, բայց դա այնքան գեղեցիկ, ճաշակով, համով եւ տեղին է արվում, որ միայն կարճամիտ կամ սահմանափակ ուղեղի տեր մարդիկ կարող են չհասկանալ այդ եւ ներկայացնել այդ ամենը կոնտեքստից դուրս ու աղավաղված: Այժմ Ձեր բացահայտման վերաբերյալ, որից Դուք վատ եք զգացել: Հարգելի «Մշակութային շրջանակ», երբ ես նայում եմ Ձեր «ՖԲ» - յան էջը, չեմ հասկանում, թե ով եք: Լիքը - լիքը «Թոփ ֆեյս», մի երկու տեսանյութ «Միմոմանիա» ներկայացման վերաբերյալ: Հիմա, խորհուրդ եմ տալիս բացել իմ էջը: Ես չեմ խուսափել եւ տեղադրել եմ իմ նկարը համազգեստով, չեմ գրել պաշտոնս, որովհետեւ գրեթե բոլորն են ինձ ճանաչում: Երբ ծանոթանաք իմ էջին, Դուք պատկերացում կունենաք իմ մտահոգությունների, մեկնաբանությունների, ֆորումներում քննարկվող, ինձ հուզող հարցերի եւ թեմաների, նախասիրությունների մասին:Կիմանաք իմ «ՖԲ» - յան ընկերների մասին, որոնց մեծ մասին կարճ ժամանակում հասցրել եմ սիրել եւ կապվել նրանց հետ: Ես օրինաչափ եւ միանգամայն բնական եմ համարում նաեւ ՀԱԿ - ի՝ հատկապես երիտթեւի, քննադատությունները եւ կտցահարումները: Ես ինձ «անտիՀԱԿամիցին» եմ ներարկել եւ այդ կտցահարումներին ու հարձակումներին դիմակայում եմ: Սակայն, ես նրանց հետ էլ եմ կապվել եւ շատ - շատերի հետ արդեն վիրտուալ եւ առօրյա մտերմություն է ստեղծվել: Իմ գործունեությունը բացահայտ է եւ հասանելի, իսկ Ձեզ խորհուրդ կտամ դուրս գալ շրջանակի հետեւից, հանեք Ձեր դիմակը: Դուք ինչ է ինչ-որ բարդու՞յթ ունեք: Հանեք դիմակը, բացահայտվեք եւ Ձեզ շատ լավ ու թեթեւ կզգաք, այդքան չարացած չեք նայի աշխարհին եւ հատկապես ոստիկաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել