1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի նավահանգստային Հասթինգս քաղաքի տասնյակ բնակիչներ մերկացել են` հայտնի լուսանկարիչ Սփենսեր Տունիկի ուշադրությունն իրենց քաղաքի վրա հրավիրելու ակցիայի շրջանակներում: Տունիկը հայտնի է նրանով, որ լուսանկարում է մերկ մարդկանց: Այս մասին գրում է BBC-ն:
Վերոնշյալ քաղաքի բնակիչները ցանկանում են մասնակցել Տունիկի հերթական «մերկ ֆոտոշարքին»: Առնվազն 30 մարդ լողափին` սառը քամու տակ մերկացել են, որպեսզի լուսանկարչին համոզեն ընտրել իրենց քաղաքը: Ակցիայի մասնակիցները, ովքեր Տունիկին հրավիրելու իրավունքը վիճարկում են Բրայթոն և Ֆոլքսթոուն քաղաքների հետ, Հասթինգսի օգտին քվեարկելու կոչերով պաստառներ են ունեցել:
Նշենք, որ Սփենսեր Տունիկը պատրաստվում է մայիսի 16-ին մերկ լուսանկարել 250 մարդու: Նախագիծը նա ծրագրում է իրականացնել 3 թանգարաններից մեկում` Ֆոլքսթոունում գտնվող «Ջորջ Հաուս» պատկերասրահում, Հասթինգսի «Ջերվուդ» պատկերասրահում կամ Բրայթոնում գտնվող «Արքայական տաղավար և թանգարաններ»-ում: Թանգարաններից յուրաքանչյուրն առաջարկում է իր ծառայությունները:



