Footsport.am-ը գրում է.
Նորվեգիայում «Տրմյոսո» –«Սոգնդալա» հանդիպման ժամանակ, որը կայացել է 1988թ. դարպասապահ Բյարտե Ֆլեմը փորձել է գնդակը փոխանցել պաշտպանին, սակայն դրա փոխարեն գրավել է սեփական դարպասը: Դարպասապահի սխալի մասին արձագանքներն այնքան բուռն էին, որ «Բյարտե Ֆլեմ» անունը Նորվեգիայում դարձավ դարձավ դարպասապահական հիմար սխալի խորհրդանիշ: Սա շատ է նման 1971 թվականի ապրիլի 17-ին Մոսկվայում կայացած ԲԿՄԱ-«Արարատ» մրցախաղում դաշտի տերերի դարպասապահ Լեոնիդ Շմուցի նույնատիպ ինքնագոլին, որն էլ միակն էր և հաղթանակ պարգևեց արարատցիներին: Նույն կերպ բանակայինների դարպասապահը փորձեց գնդակը ձեռքով փոխանցել խաղընկերոջը, սակայն այն նետեց սեփական դարպասը: Հայտնի չէ նորվեգացի դարպասապապահի մարզական հետագա ճակատագիրն այդ կոպիտ սխալից հետո, իսկ Շմուցի համար այն ճակատագրական եղավ: Դարպասապահը դրանից հետո կորցրեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, մինչդեռ Շմուցը Խորհրդային Միության հավաքականի թեկնածու էր և համարվում էր հանրահայտ Անզոր Կավազաշվիլու ամենահավանական փոխարինողը: Շմուցը նույնիսկ հասցրել էր ԽՍՀՄ ընտրանու կազմում 2 հանդիպում անցկացրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ