«Անկախ ու ինքնիշխան Հայաստանը սկսվում է այս հրապարակից: Շնորհավորում եմ՝ այս հավաքը կայացավ ու իշխանություններին ապացուցեց, որ ժողովուրդը ոտքի է կանգնում: Շարժումը ձևավորվել է շատ պարզ նպատակի շուրջ՝ քաղաքացու իրավունքով մերժել իշխանության այս ռեֆորմը, որը չունի նրա վստահությունը: Այսօրվա հանրահավաքը քաղաքացիական նախաձեռնության ու առաջատար քաղաքական ուժերի աննախադեպ համախմբման արդյունք է: Ամբողջ ճշմարտությունը՝ սա ոչ թե բարեփոխում է, այլ թալան: ԱՄՆ-ում, Եվրոպայում կան զարգացած ինստիտուտներ, կուտակային հիմնադրամներ, որոնցում պետությունը պաշտպանում է այդ գումարները ու թույլ չի տալիս, որ այդ ֆոնդերը թալանվեն: Իսկ մեր մոտ այդպես չէ: Դա է պատճառը, որ ոչ ոք չի վախենում ներդրումներ անել դրանցում»,- նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:



