1in.am-ը գրում է.

Նիդեռլանդները ճանաչվել է սնվելու համար լավագույն երկիր, մինչդեռ վատագույնն այս տեսանկյունից Չադն է: Այս մասին է վկայում Oxfam-ի հետազոտությունը, որն անցկացրել է 125 երկրներում՝ հայտնում է Buzzfeed-ը:

Թվում է՝ բոլորի համար բավարար սնունդ կա աշխարհում, սակայն 8 մարդուց մեկն ամեն գիշեր անկողին է մտնում քաղցած:

Հետազոտության արդյունքներով՝ ավելորդ քաշի խնդիր ունեցող ավելի քան 30 երեխաներ ապրում են զարգացող երկրներում, մինչդեռ զարգացած երկրներում ապրում է 10 միլիոն:

Հետազոտության համար հաշվի են առնվել հետևյալ չափորոշիչները՝ սննդի քանակային բավարարությունը, սննդի գինն ու այն ձեռք բերելու մարդկանց հնարավորությունը, սննդի որակը, առողջ կամ անառոջ լինելը, որը չափվում է մարդկանց մոտ ճարպակալման մակարդակով և դիաբետի ցուցանիշով:

Առաջին հնգյակում են նաև Ֆրանսիան, Շվեյցարիան, Դանիան, Շվեդիան: ԱՄՆ-ն ցուցակում 21-րդն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել