1. Եթե չես կարողանում ինչ-որ բան բացատրել վեց տարեկան երեխային, ապա ինքդ էլ չես հասկանում դա: Էյնշտեյն

2. Ես երբեք չեմ մտածում ապագայի մասին, քանի որ այն չափազանց շուտ է վրա հասնում: Էյնշտեյն

3. Երևակայությունը ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է, իսկ երևակայությունը՝ անծայրածիր: Էյնշտեյն

4. Վարվիր այնպես, ինչպես ինքդ ես ճիշտ գտնում, քանի որ ցանկացած դեպքում քննադատվելու ես: Էլեանոր Ռուզվելտ

5. Ընտրիր այնպիսի աշխատանք, որը սիրում ես, և ողջ կյանքում մեկ օր անգամ ստիպված չես լինի աշխատել: Կոնֆուցիոս

6. Հնարավոր չէ առաջընթաց գրանցել առանց օրենքներից շեղվելու: Ֆրենկ Զապպա


7. Մի կարծեք, թե այն, ինչ եկամուտ չի բերում, արժեք չունի: Արթուր Միլլեր

8. Նրանք, ովքեր երջանկություն չեն որոնում, երջանկություն գտնելու ամենամեծ շանսն ունեն, քանի որ նրանք, ովքեր երջանկություն են որոնում, մոռանում են, որ երջանիկ լինելու ամենակարճ ուղին այլոց երջանկացնելն է: Մարտին Լյութեր Քինգ

9. Երջանկությունը օծանելիք է. չես կարող ցանել այն ուրիշի վրա առանց ինքդ էլ դրանով օծվելու: Ինչպես էլ անես, մի քանի կաթիլ կցայտի քո վրա:  Ջեյմս Վան Դեր Զի

10. Եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպիսին է մարդը, հետևիր, թե նա ինչպես է վարվում իր հավասարների, ոչ թե վերադասների հետ: Ջոան Ռոուլինգ

11. Առանց գրքերի սենյակը նման է անհոգի մարմնի: Կիկերոն  

12. Ավելի լավ է լինել ծիծաղելի, քան ձանձրալի: Մերիլին Մոնրո

13. Բոլորին սիրիր, քչերին վստահիր և ոչ մեկին մի վնասիր:  Վիլյամ Շեքսպիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել