Kinoashkharh.am-ը գրում է.

օսկառ

Լոս Անջելեսում հունվարի 16-ին հայտարավեցին Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հիմնական հավակնորդների անունները:

film«Լավագույն ֆիլմ» անվանակարգում բաղձալի «Օսկարի»  համար մրցելու են 9 ֆիլմ. Դևիդ Օ.Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձեւով» (American Hustle), Սթիվ ՄքՔուինի «Ստրկության 12 տարի» (12 Years a Slave), Ժան-Մարկ Վալլեի «Գնորդների դալլասյան ակումբը» (Dallas Buyers Club), Մարտին Սկորսեզեի « Ուո սթրիթի գայլը» (The Wolf of Wall Street), Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիան» (Gravity), Փոլ Գրինգրասի «Կապիտան Ֆիլիպսը» (Captain Phillips), Սփայք Ջոնսի «Նա»-ն (Her), Ալեքսանդր Փեյնի «Նեբրասկան» (Nebraska) ու Սթիվեն Ֆրիրզի «Ֆիլոմենան» (Philomena):

rejisorՄրցանակաբաշխությանը ամենաշատը  (չհաշված տեխնիկականը) 10-ական անվանակարգերում  ներկայացված են Դևիդ Օ.Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձեւով» եւ Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» ֆիլմերը: 9 անվանակարգում ներկայացված է Սթիվ ՄաքՔուինի «Ստրկության 12 տարի» ֆիլմը: Բոլոր այս ռեժիսորները ներկայացված են նաեւ իրենց մասնագիտական` «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում` Ալեքսանդր Փեյնի («Նեբրասկա»)  եւ Մարտին Սկոսեզեի («Ուոլ սթրիթի գայլը») հետ:

sanԼավագույն դերասանի կոչմանը հավակնում են Քրիսթիան Բեյլը («Խարդախություն ամերիկյան ձեւով»), Չիվետել Էջիոֆորը («Ստրկության 12 տարի»), Բրյուս Դերնը («Նեբրասկա»), Մեթյու Մակոնահին («Գնորդների դալլասյան ակումբը») եւ Լեոնարդո Դի Կապրիոն («Ուոլ սթրիթի գայլը»):

derasnuhi«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Քեյթ Բլանշեթը («Ժասմինը»), Սանդրա Բալլըքը («Գրավիտացիա»), Ջուդի Դենչը («Ֆիլոմենա»), Մերիլ Սթրիփը («Օգոստոս») եւ Էմի Ադամսը («Խարդախություն ամերիկյան ձեւով»):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել