Ինչպես հայտնի «Տերմինատոր» ֆիլմն էր պատմում, սուպեր-համակարգիչը էվոլյուցիա ապրելուց հետո որոշեց ոչնչացնել մարդկությունը: Սարսափելին այն է, որ կարծես թե հեռու չէ այն օրը, երբ մենք իրոք կստեղծենք մեքենաներ, որոնք կսկսեն մտածել մեր փոխարեն: Դեռևս 80-ականներին կանխագուշակված սուպեր-համակարգիչն արդեն գոյություն ունի և չի կարելի է բացառել դրա էվոլյուցիայի հավանականությունը: Խոսքը համացանցի մասին է: Համացանցը մեկ մեգա-համակարգիչ է` բաղկացած միլիարդավոր անհատական համակարգիչներից, և այն շատ ավելի վտանգավոր է, քան ընդունված է համարել:
Համացանցը շատ հարցերում դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, և շատերը արդեն ի զորու չեն պատկերացնել իրենց կյանքն առանց համակարգչի: Եվ մինչ մարդիկ շարունակում են արհամարհել քուքիները, անհատական գովազդն ու գաղտնաբառերի պահոցները, այլոք` ինչպես Սարա Քոննորը «Տերմինատոր» ֆիլմում, վստահ են, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան թվում է, և որ գոյություն ունեն այլ ուժեր, որոնց պետք է բացահայտել և կանգնեցնել: Ահա դավադրության տեսությունների 10 օրինակ, որոնք փաստացի գոյություն ունեն:
1. Google
Այսօրվա դրությամբ սա ամենամեծ և միևնույն ժամանակ ամենաարժանահավատ դավադրության տեսությունն է: Անընդհատ ի հայտ եկող նորամուծությունները դարձրել են Google-ին իրենց ոլորտի առաջատարը: Բազմաթիվ տեսաբաններ համարում են, որ Google Earth-ն իրականում հետախուզական համակարգ է, որը նախագծվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նշանառման թեստավորման համար, երբ ինչ-որ մեկն օգտվում է այծ ծրագրից: Ի դեպ, դուք երբևէ լսե՞լ եք, որ գերտերությունների կառավարությունները օգտվեն Google-ի հավելվածներից:
2. Անկանխիկ վճարումների համակարգ
Համացանցում հաշիվները վճարելը շատ հարմար է, բայց ինչպես ձեզ կվստահեցնի դավադրության տեսությունների ցանկացած գիտակ, դա ընդամենը իշխանությունների փորձն է կառավարելու ձեր ֆինանսները, իսկ ձեռնատու լինելն ու հարմարավետությունը, պարզապես դիմակի դեր են խաղում: Հենց դուք ներքաշվում եք այս ամենի մեջ, իշխանությունները սկսում են վերահսկել Ձեզ ու Ձեր ընտանիքին: Այո՛-այո՛, նրանք կարող են կտրել Ձեզ ամեն ինչից՝ ուղղակի մեկ կոճակ սեղմելով: Պատկերացնո՞ւմ եք մի աշխարհ, որտեղ իշխանությունները կարող են իրենց կամայականությամբ սննկացնեն ինչ-որ մեկին, կամ հազարավոր մարդկանց, ընդ որում, ամենևին էլ պարտադիր չէ, որ դա անեն հարազատ իշխանությունները: Մտածե՛ք դրա մասին:
3. Հակավիրուսային ծրագրային ապահովումը` կորպորատիվ վերահսկողության ձև
Մենք բոլորս էլ օգտվում ենք հակավիրուսներից: Համենայն դեպս, պետք է օգտվենք: Սակայն, համաձայն այս դավադրության տեսության՝ հակավիրուսային ծրագրերն իրենք են մեր համակարգիչները վարակում դանդաղ ազդող վիրուսներով, որոնք վնասում կամ շարքից հանում են կոշտ սկավառակներն ու հիշողությունը, երբ մենք փորձում ենք մեր հակավիրուսը փոխարինել այլ ընկերության ապրանքով: Հավատացեք՝ սա բամբասանք չէ, սա իրոք գոյություն ունի:
4. Skype
Նանոռոբոտների մասին խոսակցությունները չեն մարում: Հենց դուք որոշում եք Ձեր համակարգչի վրա տեղադրել Skype ծրագիրը, ապա անմիջապես սկսում եք ձեր վրա կրել ինչ-որ բանական էակի ազդեցությունը, որից ձերբազատվելն այդքան էլ հեշտ բան չի: Ինչպես ենթադրում են տեսաբանները, այս ծրագիրը գաղտնալսման ոււնիվերսալ համակարգ է: Անգամ երբ համակարգիչը շարունակում է աշխատել քնած ռեժիմում, սկայպը շարունակում է հետևել Ձեզ. ձայնագրվում են ձեր բոլոր զանգերը, տեսագրություններն ու որոնումները…
5. Հանրային վայրերի Wi-Fi-ը ձեր գտնվելու վայրը որոշելու համար է
Ի՜նչ հաճելի է չէ՞, երբ գրեթե ամեն սրճարանում կարելի է անվճար Wi-Fi-ից օգտվել: Սակայն դավադրության տեսությունների հետևորդենրը Ձեզ կբացատրեն, որ Wi-Fi-ը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից ֆինանսավորվող գիտափորձ, որի նպատակը մարդկային գիտակցության կառավարումն է, բացի դրանից, այն նաև կիրառվում է Ձեզ հետևելու համար:
6. Facebook
Ինչպես ասվում էր հայտնի սերիալներից մեկում` ճշմարտությունը ինչ-որ մոտ տեղում է: Եկեք դիտարկենք Ֆեյսբուքի օրինակը. ովքե՞ր են այնտեղ աշխատում, Ջեյմս Բրայերը, ով ի սկզբանե ֆինանսավորում էր Ֆեյսբուքը, պարզվում է, որ կապեր ուներ ԿՀՎ-ի հետ, իսկ սոցցանցի մեկ այլ հովանավոր Անիտա Ջոունսը ժամանակին աշխատել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունում… Հիշեք նման մանրունքների մասին, երբ հերթական անգամ ստատուս գրելիս կլինեք:
7. Twitter
Եթե հավատանք դավադրության տեսությունների կողմնակիցներին, ապա ստացվում է, որ Թվիթերը այս կամ այն բանի մասին ուղղակի լակոնիկ մտքեր գրելու հարթակ չէ: Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ պատրաստվում է հավերժ պահպանել դրանք: Հաշվի առնելով այն փաստը, որ Թվիթերի մեծ մասը սփամ է, կամ էլ աննշան բովանդակություն ունեցող կարճ հաղորդագրություն, բնականոն հարց է առաջանում, թե հանուն ինչի՞ է Կոնգրեսի գրադարանը որոշել իր սերվերները ծանրաբեռնել նման անիմաստ տեղեկատվությամբ: Պատասխանը պարզ է. այդ կերպ նրանք փորձում են հայտնաբերել ու կոտրել գաղտնագրերն ու շիֆրերը, որոնք կիրառում են այլ պետությունների հետախուզական ծառայությունները:
8. Youtube
Եթե լավ փնտրեք, ապա, անկասկած, Youtube-ում կգտնեք անթիվ ու անհամար տեսանյութեր` դավադրությունների տարբեր տեսությունների վերաբերյալ: Վարկածներից մեկի համաձայն՝ կայքը սադրում է, որպեսզի իմացող մարդիկ տեղադրեն իրենց իմացած տեսությունների մասին տեղեկություններ, որպեսզի արդեն կայքի հետևում կանգնած ուժերը իրազեկ լինեն դրանց և հակաքայլեր ձեռնարկեն:
9. Amazon-ում գները փոխող քուքիներ
Սա հարաբերականորեն նոր տեսություն է, համաձայն որի, Amazon կայքում գները ավտոմատ փոխում են մեր համակարգչի մեջ եղած քուքիները, անգամ, երբ մենք դեռ չենք էլ սեղմել զամբյուղի վրա:
10. Պետության սուպեր համակարգիչը
Վերջապես, ցուցակի վերջում վերադառնանք սուպեր-համակարգչի թեմային: Ոմանք համարում են, որ գոյություն ունի այնպիսի հզոր համակարգիչ, որի ֆոնին Գուգլը, Ֆեյսբուքը և այլ գիգանտներ անմեղ խաղեր են թվում…