ԱԺ նախագահի օգնությամբ Արցախի յոթ հաշմանդամ ազատամարտիկներին բուժման ուղարկելու որոշման կայացումը համարում եմ 2013 թվականի ամենամեծ ձեռքբերումներից մեկը:
2013 թվականին ԱԺ նախագահին կից հաշմանդամության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծվեց, որի անդամները հաշմանդամություն ունեցող անձանց շահերով զբաղվող ՀԿ-ների նախագահներ են:
Այս խմբի շրջանակներում մեր կազմակերպության անունից առաջարկ եղավ, որ Արցախի հաշմանդամ վետերաններին բուժման ուղարկվի Սակի քաղաքում գտնվող Ն.Ն. Բուրդենկոյի անվան առողջարան, որը ողջունվեց ԱԺ նախագահի կողմից:
Ծրագրի ֆինանսական խնդրի հնարավոր լուծման համար ԱԺ նախագահի միջնորդությամբ հանդիպումներ եղան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ, որոնց արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց, որ 2014 թվականի սկզբին Արցախի յոթ ազատամարտիկ իրենց ուղեկցողների հետ կմեկնեն բուժման Ն.Ն. Բուրդենկոյի անվան առողջարան:
Հույս ունեմ, որ ծրագիրը կլինի շարունակական և կդառնա պետական մշտական ծրագիր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել