Երեկ դիտարժան հեռուստահաղորդման հերթական փնտրտուքի ժամանակ ակամայից կանգ առա «Կենտրոն» հ/ը «Արդյոք ովքեր են» հարցախույզի վրա: Պատճառն էլ այն էր, որ այդ պահին մեր մայրաքաղաքի ժողովրդին ցույց էին տալիս Մեսրոպ Մաշտոցի հանրահայտ պատկերը, որը տեսնում ենք սկսած առաջին դասագրքից բոլոր ժամանակներում և ամենուր: Տեսնելով, թե մեր ազգային կյանքում մեծագույն ծառայություն մատուցած սրբի մրցակիցներն ովքեր են, մեջս բնական հետաքրքրություն առաջացավ, որը մերթ ընդ մերթ փոխվեց մտահոգության և վերջում կաթվածահարեց ինձ: Պարզվեց, որ մեր մայրաքաղաքային հասարակության մեջ կան մարդիկ (հարցվողներից հատկապես երիտասարդներն էին), ովքեր չեն ճանաչում Մաշտոցին: Ավելին` գերազանցելով Մաշտոցին իր «համբավով» առաջին տեղում հայտնվեց Ջուսը: Բնավ չցանկանալով վիրավորել վերջինին (թեպետ հենց հարցախույզի արդյունքն ինքնին վիրավորական է), կարծում եմ` սա յուրօրինակ մի ահազանգ է մեր հանրության այս իմաստով պատասխանատու բոլոր օղակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել