1in.am-ը գրում է.

Բարեփոխումներ իրականացնելը շատ կարևոր է Ադրբեջանի համար, և ՆԱՏՕ-ն իր աջակցությունը կցուցաբերի այս հարցում: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելուց հետո:

Ռասմուսենը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ամրապնդելու հեռանկարները:

«Մենք մտադիր ենք ամրապնդել մեր քաղաքական երկխոսությունը»,- նշել է գլխավոր քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել