Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ կքննարկի սիրիական ճգնաժամի և Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

«Ես ցանկանում եմ խոսել Հռոմի պապի հետ` հատկապես սիրիական հարցի շուրջ։ Մեր քննարկումները կարող են նաև օգտակար լինել Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցությունների ծրագրերին»,- ասել է Օլանդը։

Սիրիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը հայտարարել է, որ 2011 թվականին սկսված հակամարտությունից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 100.000 մարդ:

Ֆրանսիայի նախագահի պաշտոնը 2012թ. զբաղեցնելուց հետո Օլանդը 4 անգամ եղել է Հռոմում, սակայն ոչ մի անգամ չի այցելել Վատիկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել