Ես Սասիքումար Ռամաչանդրան եմ: Ես սիրում եմ վառ գույներ, խոր էմոցիաներ և գեղեցիկ ավանդույթներ: Լուսանկարչության աշխարհ մուտք գործեցի քայլելու առաջին փորձերն անող երեխայի պես: Այդ ժամանակ ես դեռ ծանոթ չէի լուսանկարչության նրբություններին: Ես ինքնուրույն սկսեցի բացահայտել լուսանկարչության գաղտնիքները, ուստի կարելի է ասել, որ ես ինքնուս լուսանկարիչ եմ: Երբ դեռ առաջին քայլերս էի անում լուսանկարչության ասպարեզում, ես չէի էլ լսել Սթիվ Մակքարիի անունը, սակայն այժմ նրա լուսանկարչական աշխատանքները ներշնչանքի աղբյուր են ծառայում ինձ համար: Ես կարծում եմ, որ նա լավագույն ժամանակակից լուսանկարիչն է:  

Մասնագիտությամբ ես բիոտեխնոլոգ եմ, սակայն աշխատում եմ որպես գրաֆիկական դիզայներ: Լուսանկարչության հանդեպ իմ հետաքրքրությունը աստիճանաբար վերաճեց սիրո, ապա՝ տարերքի: Իմ լուսանկարներում արտացոլված է Թամիլ Նադու նահանգի Չեննայ քաղաքի մշակույթը: Ամեն անգամ, երբ  նայում եմ տեսախցիկի ոսպնյակների միջով, իմ առջև մի նոր աշխարհ է բացվում: Ամեն վայրկյան մարդկանց էմոցիաները, շրջապատի գույները և լուսավորությունը փոխվում են:  Այդ ամենը պետք է հաշվի առնել լուսանկարչության մեջ: Ես  շատ ուրախ կլինեմ, եթե մի օր պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնամ, սակայն ինձ համար ավելի մեծ ուրախություն կլինի, եթե իմ շրջապատի երեխաները ոգեշնչվեն իմ օրինակով և նույնպես զբաղվեն լուսանկարչությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել