Kinoashkharh.am-ը գրում է.
Մեթյու Միլեն վավերագրական ֆիլմ է նկարում Tiffany & Co ընկերության հիմնադիր Չարլզ Լյուիս Տիֆանիի հաջողությունների մասին: Tiffany & Co ոսկերչական զարդերի ընկերության բրենդի պատմությունը սկսվել է 1837թ., երբ Չարլզ Լյուիս Տիֆանին Նյու Յորքում սկսեց վաճառել գրենական պիտույքներ: Լյուիս Տիֆանին Բրոդվեյում բացած Tiffany & Young փոքրիկ խանութը վերածեց իսկական ոսկերչական կայսրության: Շուտով կսկսվեն ֆիլմի նկարահանումները : Ամերիկացի ռեժիսոր Մեթյու Միլեննման մի ֆիլմ էլ` «Բերգդորֆ Գուդման. մեկ դարից ավելի նորաձեւության Օլիմպոսի գագաթում», նկարել է նյույորքյան Bergdorf Goodman հանրախանութի մասին , որը 111 տարվա ընթացքում դարձավ աշխարհի նորաձեւության անհասանելի գագաթը: Մեթյու Միլեի նոր աշխատանքը էկրան կբարձրանա 2015թ. գարնանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ