Մեկ անգամ ասել եմ չէ. «Ի դեմս մեր քաղաքական գործիչների՝ հայ բեմը շատ դերասաններ է կորցրել»... այսօր ես ավելի եմ ամրապնդում իմ կարծիքը:

Հայ քաղաքական գործիչներից ոմանք աշխատում են նոր պիեսի վրա. «Ես ուզում եմ Շանթին տեսնել» վերնագրով ու, ասեմ ավելի, մենք այդ պիեսում ականատես ենք լինում դերասանական խաղի բարձր վարպետության ու, իհարկե, պադոշության իսկական օրինակի:

Նրանք նոր դիվիդենտ հավաքելու տեղ են գտել, հիմա բոլորը դառել են «Շանթի կարոտյալ»: Նենց զարմանալի է ու մի հարց եմ ուզում հղել նրանց. «Արա բա ո՞ւր էիք, որ էն մարդը մենակով դուրս էր եկել իշխանությունների դեմ, բա էտ ժամանակ մոռացե՞լ էիք, որ դուք էլ եք ընդդիմադիր», թե «Էն ժամանակ դեռ օգուտ չկար ու հավայի ասուլիս տալով էր»:
Հիմա էլ էս մեր ալամեզոները տեսան, որ Շանթը արդեն ժողովրդի ուշադրության կենտրոնում են ու, կուսաթաղանթը նոր-նոր կորցրած անչափահասի նման անմեղ դեմքով, գնում են Շանթին տեսնելու: 

Ամենազարմանալին էն է, որ մի հատ էլ բողոքում են է, որ Շանթին չեն թույլատրում հանդիպել: Լուրջ հարց է մոտս առաջանում. «Արա, դուք քանի երես ունե՞նք»: Մարդ ինչքան անստիր ու տականք պիտի լինի, որ մեկ ուրիշի դժբախտության վրա փորձի դիվիդենտ հավաքի ու իր անունը բարձրացնի: 
Հարգելիներս, դուք ուղղակի զզվելի եք ու ցանկանում եմ ձեզ, որ ձեր «կոլեգաները» երբրևէ նույն ձևի վարվեն ձեզ հետ: Այս տարբերակով ձեր հավաքած դիվիդենտը ուղղակի զրո է ու տհաճ: 
Դուք այսպես հարգի չեք արժանանում, այլ ավելացնում եք զզվանքը ձեր հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել