Tert.am-ը գրում է.
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը հունվարի 14-ին ներողություն է խնդրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիից՝ նրա հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse գործակալությանը։
Յալոնը հայտարարել է, որ չի ցանկացել վիրավորել Քերիին իր խոսքերով և ընդգծել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ Պետդեպարտամենտի ջանքերը պաղեստինա-իսրայելական բանակցությունների կարգավորման հարցում։
Կոնֆլիկտի համար հիմք էին դարձել «Եդիոտ Ախրոնոտ» պարբերականի հրապարակումը։ Թերթը մեջբերել էր իսրայելցի նախարարի մեկնաբանությունները, որոնք նա արել էր անձնական զրույցների ընթացքում։ Ըստ աղբյուրների՝ Յալոնը Քերիին անվանել էր «միամիտ» և մարգարեական գաղափարներով տարված»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



