Ապրիլ ամսին տեղի կունենա ամենամյա Համաշխարհային Երաժշտական Մրցանակաբաշխությունը՝ World Music Awards, որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից՝ Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Օվկիանիա:
Հպարտությամբ հայտնում ենք, որ այս տարի նոմինանտների շարքում ընդգրկված է մեր հայրենակցուհին՝ Սիրուշոն, որպես եվրոպական արտիստ: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է ներգրավված այս համաշխարհային մրցանակաբաշխությանը:
Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգերում՝
Լավագույն երգչուհի
Լավագույն երգ (PreGomesh)
Լավագույն տեսահոլովակ (PreGomesh)
Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը մեզ համար արդեն մեծ նվաճում է:
Ցանկացողները կարող են քվեարկել Սիրուշոյի օգտին World Music Awards-ի պաշտոնական կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել