Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայիս կազմը հաստատվել է. հունվարից «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի փոխարեն Ստրասբուրգ կգնա «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Սակայն հայտնի է, որ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին, որը կգումարվի հունվարի 27-ից 31-ը, Զարուհի Փոստանջյանն էլ կմասնակցի։

Հիշեցնենք, Ստրասբուրգում կազինոների վերաբերյալ Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փոխել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, սակայն Փոստանջյանը հրավեր է ստացել Ստրասբուրգից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել