Footsport.am-ը գրում է.
Այժմ տրանսֆերային պատուհանի շրջանն է և ակտիվորեն կատարվում են ֆուտբոլիստների տեղափոխություններ: Իհարկե, հայ ֆուտբոլասերի ուշադրությունը բևեռված է մեր ֆուտբոլիստների հնարավոր տեղափոխություններին: Ցավոք, այսօրվա դրությամբ ընդամենը մեկ տեղափոխություն է նշմարվում, որն առաջխաղացում կդիտարկվի: Խոսքը Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Հարոյանի մասին է: «Փյունիկի» 21-ամյա պաշտպանը հրավեր է ստացել Ռուսաստանի բարձրագույն խմբի մասնակից «Ռոստովից», որտեղ դեռևս պետք է փորձաշրջան անցնի: Բացի այդ, թիմը ֆինանսական խնդիրների պատճառով նոր խաղացողներ այժմ չի կարող հայտավորել, սակայն ակումբը հավաստիացնում է, որ դա լուծելի խնդիր է: Մեր մյուս ֆուտբոլիստների հարցում տեղափոխություններ հնարավոր են, սակայն ոչ առաջխաղացման առումով: Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը ներկա պահին թիմ չունի: Ճիշտ է, նա կարճ ժամանակահատվածում փորձաշրջան անցավ գերմանական «Այնտրախտում», սակայն հաջող քննոևթյուն չբռնեց և այժմ մարզվում է «Փյունիկում»` սպասելով առաջարկների: Արդեն հայտնի է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոսը ընթացիկ առաջնությունում կխաղա ղազախական «Ակտոբեում», որն ինչ խոսք, այն մակարդակին չէ, ինչ-որ Մարկոսի նախորդ թիմը` ռուսական «Կրասնոդարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ