Իհարկե, շատ ուրախալի է, որ հայ հասարակությունն, այդ թվում դրա մտավորական համարվող հատվածը հասկացել է եւ ընդունում է, որ երեխաներին արագիլը չի բերում, այլ դրանք հղացվում են բնական ճանապարհով եւ բնական օրինաչափությունների պատճառով: Սա կարելի է ահագին առաջընթաց համարել: Բայց կա հաջորդ քայլը, որին դեռ չենք հասել. քաղաքական գործընթացներն էլ արագիլից չեն բերվում, օդից չեն իջնում, այլ նույնպես ենթական են որոշակի օրինաչափությունների եւ տրամաբանության, եւ այս ոլորտում էլ կան «ծնողներ», այսինքն՝ մարդիկ, որոնք պատասխանատու են, եւ որոնց գործողությունները հանգեցնում են կոնկրետ հետեւանքների: Պարզապես տվյալ դեպքում ծնողները շատ են՝ ճիշտ այնքան, որքան քաղաքական դաշտում ներգրավված անձինք եւ խմբեր կան, իհարկե, տարբերակված պատասխանատվության չափով: Սա իմ արձագանքն էր այս պահին արդիական համարվող քաղաքական-տեղեկատվական-քարոզչական սյուժեին: Հիմա չեմ ուզում դեռ բացել ավելի: Հետագայում գուցե փորձեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10202991390009957?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել