Արդեն երկու շաբաթ է՝ հետևում ենք Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան փոխհրաձգությանը, եթե կարելի է դա փոխհրաձգություն անվանել: Այս հրապարակային բանավեճին արդեն բացի գործող գլխավոր դեմքերից զատ, ներգրավվել են նաև տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականներ ու ԲՀԿ-ականներ, իսկ պոլեմիկան գնալով ավելի է թեժանում:
Եվ այս ամենի ներքո ավելի քան տարօրինակ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի լռությունը, և ես անկեղծորեն համարում եմ, որ Աբրահամյանը էլ ժամանակ ձգելու իրավունք չունի և տրամաբանական կլինի, որ նա էլ պատասխանի Քոչարյանին, որովհետև նախ Հովիկ Աբրահամյանը գործող իշխանությունների ամենաառաջնային դեմքերից մեկն է, ՀՀԿ-ականների «գործադիր տնօրենը» և, ինչո՞ւ ոչ, Քոչարյանի քննադատության թիրախներից մեկը և առնվազն տարօրինակ կլինի, եթե հնչած քննադատությունը անպատասխան թողնվի Աբրահամյանի կալիբրի խաղացողի կողմից:



