Kinoashkharh.am-ը գրում է.
Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի (HFPA) որոշմամբ ռեժիսոր Սթիվ Մակքուինի «Ստրկության 12 տարի» կինոնկարը ճանաչվեց 2013 թ. լավագունը, լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակը ստացավ «Ձգողականության» հեղինակը` մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը: «Լավագույն դրամատիկական դերասանուհի» անվանակարգում հաղթեց Քեյթ Բլանշետը Վուդի Ալենի «Ժասմին» ֆիլմում խաղացած դերի համար: Լավագույն դերասան ճանաչվեց Մեթյու Կակկոնահին «Դալլասի սպառողների ակումբ» կինոնկարում ՁԻԱՀ-ով հիվանդ Ռոն Վուդրուֆի դերը խաղալու համար:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է 23-ամյա Ջենիֆեր Լոուրենսը «Խարդախություն ամերիկյան ձևով» քրեական տրագիկոմեդիայում գլխավոր հերոսի կնոջ դերը խաղալու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ