Ընդամենը 6-7 ամիս առաջ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները և մի քանի հեռուստատեսություն բուռն բանավեճ ծավալեցին այն հարցի շուրջ, թե արժե գնալ այն երկիր ում զինվորը այդ օրերին հայ զինվոր էր սպանել: Հետո պարզվեց, որ հայն էր ներքին ռազբորկեքի պատճառով սպանել, բայց դե դա արդեն կարևոր չէր, մի խումբ երգիչ երգչուհիներ, մեծ մասը նույնիսկ չգիտակցելով թե ինչի տակ Է ստորագրում դուրս եկան հայկական շոու բիզի փոշոտ կուլիսներից և սկսեցին պաշտպանել մեր զինվորի և մեր երկրի պատիվը եվրոպական երգի մրցույթից!: Հիմա 2 օր առաջ պառլամենտականի թիքնազորը դաժան ծեծի է ենթարկել 2 հայ զինվորական բժիշկի: Ասեմ , որ նրանցիծ մեկն նենց են ծեծել, որ ուղեղի մի մասը մասամբ մտել է մյուսի մեջ, և նրա կենդանի մնալու շանսերը շատ փոքր են: Հիմա ուզում եմ տեսնեմ թե քանի՞ հայրենասեր երգիչ ու երգչուհի ձայն կհանի, քանի հեռուստաընկերություն ստորագրահավաք կսկսի, քանի՞ ֆաշիստ կգնա «Հարսնաքար» պատուհանից բենզինով շիշ կնետի: Ու մի փորցեք ասել որ սա մեկ մյուսի հետ կապ չունեցող բաներ են: Եթե վերցնում եք ձեր վրա հայեցի վարքագիծ թելադրելու, հայրենասեր լինելու,քաղաքացի լինելու դերը ապա խոսեք նաև այն ժամանակ երբ երկրին վնաս տվողը ղզիկ տղա չէ, կամ սահմանից այն կողմ գտնվող մեկը չէ : Դե ձայն հանեք,կամ ել միշտ լռեք իմանանք չկաք:



