Kinoashkharh.am-ը գրում է.
Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականությունը» Բրիտանական կինոյի և հեռուստատեսության արվեստների ակադեմիայի (BAFTA) 2013 թ. մրցանակաբաշխության անվանակարգերի թվով առաջատար է դարձել: Մրցանակի պաշտոնական կայքում հաղորդվում է, որ ֆիլմը հավակնում է 11 մրցանակի, այդ թվում և «Լավագույն ֆիլմ», «Լավագույն բրիտանական ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Ինքնատիպ սցենար» անվանակարգերում:
Սանդրա Բալլըքը, որ «Ձգողականությունում» խաղում է գլխավոր դերը, ընդգրկված է «Լավագույն դերասանուհի» անվանակարգի կարճ ցուցակում: Ինչպես գրում է lenta.ru-ն, նրա մրցակիցներն են Էմի Ադամսը («Խարդախություն ամերիկյան ձևով»), Քեյթ Բլանշետը («Ժասմին»), Էմմա Թոմսոնը («Փրկել միստր Բենքսին») և Ջուդի Դենչը («Ֆիլոմենա»):
Բացի «Ձգողականությունից», առավել մեծ թվով անվանակարգերում են հայտնվել Սթիվ Մակքուինի «Ստրկության 12 տարի» և Դևիդ Օ. Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմերը, որոնք հավակնում են մրցանակի 10 անվանակարգերում: Մասնավորապես, նրանք մտել են «Լավագույն ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակը: Բացի դրանցից, այդ կարգում մրցանակի համար պայքարելու են Պոլ Գրինգրասի «Նավապետ Ֆիլիպսը» և Սթիվեն Ֆրիրզայի «Ֆիլոմենան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ