Երկարակեցության եւ լավ կյանքի գաղտնիքը. խորհուրդներ հարյուրամյա տարեցներից


Խորհուրդներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել երկար ու երջանիկ

Մարդիկ, ովքեր երկար են ապրել, ինչ-որ բան ունեն մեզ փոխանցելու:  Նրանցից շատերը քարոզում են պարզ վերաբերմունք կյանքին եւ ցուցադրում են իրենց  ուրախ բնավորությունը: Առաջարկում ենք մեր ընթերցողներին երջանկության եւ երկարակեցության ունիվերսալ բաղադրատոմս: 

  • Մի  նայեք օրացույցին: Թող ամեն օր տոն լինի:
  • Գնեք միայն որակյալ իրեր, դրանք երբեք դուրս չեն գալիս նորաձեւությունից:
  • Երիտասարդության գաղտնիքը շարժման մեջ է:
  • Մոռացեք  վիտամիններ ընդունել: Եվ պարտադիր չէ հաճախակի բժիշկներին այցելել:
  • Սիրահարվեք, ամուսնացեք:
  • Եթե անգամ ատելություն եք զգում, պահեք այն ինքներդ ձեր մեջ: Որեւէ պարագայում մի վնասեք  ուրիշներին:
  • Մի երկմտեք լաց լինել:
  • Մի համեմատեք` հակառակ դեպքում դուք երբեք երջանիկ չեք լինի: Մյուս կողմում խոտը  միշտ էլ կանաչ է:
  • Ամեն օր ինչ-որ լավ բան արեք ինքներդ ձեզ համար:
  • Ժլատություն մի արեք:
  • Ներողամիտ եղեք:
  • Ամեն ինչ ձեր ձեռքերում է, ճիշտ ընտրություն կատարեք. միայն ծնողներին չեն ընտրում:
  • Սովորեք հարմարվել:
    • Շարունակեք  առաջ ընթանալ եւ երբեք մի հանձնվեք:
    • Քայլեք ավելի շատ:
    • Կյանքը  դա մի ուրախություն է: Ամեն ինչ կախված է ձեզանից:  Պարտադիր չէ միշտ երջանիկ լինել, պարզապես պետք է գոհունակ լինել:
    • Դրական մտքեր ունեցեք:

    • Բոլորս հիշում ենք, որ երեխա ժամանակ մենք ունեինք այնքան շատ զվարճալիքներ, որ հաճախ մոռանում էինք ուտել կամ քնել: Մեծահասակները պետք է անեն նույնը:  
    • Սուրճ, մի բաժակ կաթ եւ ձիթապտղի յուղով նարնջի հյութ նախաճաշին:
    • Եթե ցանկանում եք մնալ առողջ, ապա օգտվեք աստիճաններից:
    • Ցավը  խորհրդավոր բան է, իսկ լավագույն միջոցը այն մոռանալու, զվարճանալն է:

    • Հումորը կենսական ուժ է եւ լավ միջոց  դիմանալու կյանքի դժվարություններին:
    • Տարիքը հիվանդություն չէ:
    • Սիրեք այն, ինչ անում եք:
    • Ընտանիքը միակն է: Ինչ խնդիրներ էլ առաջանան` ֆինանսական կամ հոգեբանական, այնուամենայնիվ պահպանեք ձեր ընտանիքը:
    Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
    print Տպել