Երկարակեցության և լավ կյանքի գաղտնիքը. խորհուրդներ հարյուրամյա տարեցներից


19:45 , 13 հունվար, 2014
Երկարակեցության եւ լավ կյանքի գաղտնիքը. խորհուրդներ հարյուրամյա տարեցներից


Խորհուրդներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել երկար ու երջանիկ

Մարդիկ, ովքեր երկար են ապրել, ինչ-որ բան ունեն մեզ փոխանցելու:  Նրանցից շատերը քարոզում են պարզ վերաբերմունք կյանքին եւ ցուցադրում են իրենց  ուրախ բնավորությունը: Առաջարկում ենք մեր ընթերցողներին երջանկության եւ երկարակեցության ունիվերսալ բաղադրատոմս: 

  • Մի  նայեք օրացույցին: Թող ամեն օր տոն լինի:
  • Գնեք միայն որակյալ իրեր, դրանք երբեք դուրս չեն գալիս նորաձեւությունից:
  • Երիտասարդության գաղտնիքը շարժման մեջ է:
  • Մոռացեք  վիտամիններ ընդունել: Եվ պարտադիր չէ հաճախակի բժիշկներին այցելել:
  • Սիրահարվեք, ամուսնացեք:
  • Եթե անգամ ատելություն եք զգում, պահեք այն ինքներդ ձեր մեջ: Որեւէ պարագայում մի վնասեք  ուրիշներին:
  • Մի երկմտեք լաց լինել:
  • Մի համեմատեք` հակառակ դեպքում դուք երբեք երջանիկ չեք լինի: Մյուս կողմում խոտը  միշտ էլ կանաչ է:
  • Ամեն օր ինչ-որ լավ բան արեք ինքներդ ձեզ համար:
  • Ժլատություն մի արեք:
  • Ներողամիտ եղեք:
  • Ամեն ինչ ձեր ձեռքերում է, ճիշտ ընտրություն կատարեք. միայն ծնողներին չեն ընտրում:
  • Սովորեք հարմարվել: