Lurer.com-ը գրում է.

Սիրիայում վերջին ինն օրվա ընթացքում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամական ծայրահեղական խմբավորման անդամների և այլ խմբավորումների միջև տեղ ունեցած բախումների հետևանքով 700 զինյալ է սպանվել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն վկայակոչելով Agence France-Presse պարբերականին:

Բախումների հիմնական թիրախը եղել են Հալեպ, Իդլիբ և Ռակկայա քաղաքները:

Հիշեցնենք, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը կապեր ունի «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ և այժմ կռվում է ոչ միայն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, այլև սիրիացի ընդդիմադիր ապստամբների ուժերի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել