Ժողովուրդը դատելու է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ օֆշորային գոտիներում մեր գումարների լվացքի համար, ոսկու պաշարների, Նաիրիտի, տարբեր ծրագրերից գումարներ մսխելու և յուրացնելու համար, գազի կուտակված և վերջին 20% տոկոսի անօրինական վաճառքի համար:
Դատի ենք տալու Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին՝ անպատասխանատու աշխատանքի համար:
Դատի ենք տալու Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հ.Նավասարդյանին (որդին արդեն այդ ճանապարհին է). ի դեպ, արդեն չեմ զարմանում, որ ինչ-որ մի նախարարի կամ այլ պաշտոնատար անձի զավակները բռնվում են հենց թմրանյութի գործերով:
Պատասխան են տալու քաղաքապետարանի այն անպատասխանատու չինովնիկները, որոնք իրենց կարճ խելքով փորձում են ժողովրդից էլ ավել բան պոկել. խոսքը կարմիր գծերի կայանատեղի մասին է:
Պատասխան են տալու, ովքեր Հայաստանի քաղաքացու անձնագրի պետական տուրքը սահմանեց 25000 դրամ, ի դեպ որոշ երկրներում շատ դեսպաններ և հյուպատոսարանների աշխատակիցներ շատ են ուրախացել. սա միակ ու լավ բիզնեսի աղբյուրն է:
Պատասխանատվության են ենթարկվելու այն ղեկավար պաշտոնյաները, ովքեր պարտադիր կուտակային կենսաթոշակ համակարգի ջատագովներն են. ի դեպ, հունվարի 18-ին մեծ հանրահավաք է սպասվում մի շարք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Հ.Գ. Սա Հայաստանն է և վերջ, սակայն սա վերջը չի, սա դեր սկիզբն է փոփոխությունների և շատ մեծ փոփոխությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել