Kinoashkharh.am-ը գրում է.
Այն կայքերի երևան գալով, որոնք հեղինակային ֆիլմեր են առաջարկում, տնային կինոյի սիրահարների հնարավորությունները մեծանում են: Մի՞թե մոռացվելու է կինոթատրոն տանող ճանապարհը:
Մանկությունից հայտնի կինոթատրոնային մթնոլորտը` մի քիչ խորհրդավոր և անգամ ռոմանտիկ, հավանաբար շատ շուտով անցյալի գիրկը կանցնի: Բացառված չէ, որ ավանդական կինո գնալը լիովին փոխարինվի սեղանի համակարգչով կամ սմարթֆոնով ֆիլմ նայելով, այսինքն` այսպես կոչված «վիդեո ըստ պահանջի», որը կարելի է բեռնել համացանցից և նայել ցանկացած հարմար ժամանակ: Թվնաշային տեսակայքերը, որոնց շնորհիվ դա արդեն իսկ հնարավոր է, ինչպես ենթադրում են փորձագետները, հաջողությամբ կզարգանան` առաջարկելով, ի թիվս այլոց, նաև արտհաուս ֆիլմեր:
Հաջող բիզնես մոդել
Գերմանիայում առավել հայտնի համացանցային կայքերը, որոնք մասնագիտացած են ոչ մեծ պահանջմունք ունեցող ֆիլմերի գծով, Mubi-ն и Alleskino-ն են: Mubi-ն ամեն օր նոր ժապավեն է տեղադրում դիտման համար: Բաժանորդագրությունն ամսական մինչև 5 եվրո արժի, և այդ կայքում ցուցադրում են այնպիսի մեյնսթրիմին չառնչվող ֆիլմեր, ինչպիսիք են գերմանական 1999 թ. «Bang Boom Bang»-ը կամ գրաֆիտիի մասին ռեպորտաժը բրիտանացի սկանդալային նկարիչ Բենքսի կատարմամբ:
Այս նոր բիզնես մոդելը համացանցում այնպիսի հաջողություն ունի, որ առաջարկն ընդլայնվելու է: Այսպես, Mubi համացանցային հարթակը աշխատանքն սկսել է Գերմանիայում 2013 թ. և այժմ արդեն ծառայություններ է նախատեսում Ռուսաստանում, Մեքսիկայում և Բրազիլիայում: Ուշագրավ է, որ այդ հարթակը կառավարող գրասենյակը տեղակայված է ոչ այլուր, քան Կրեմնիևյան հովիտում, որ հայտնի է բարձրտեխնոլոգիական ընկերությունների մեծ համակենտրոնացմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ