Psymag.am-ը գրում է.

Մի քանի կանոն, բոլոր այն կանանց համար, ովքեր չեն ցանկանում կորցնել իրենց տղամարդուն. 

1. Շատ մի՛ սիրիր նրան:
Մեզ թվում է, որ այդպիսի զգացմունքը նույն պատասխանն է ունենալու: Դա մոլորություն է: Շատ մի՛ սիրիր, այլապես նա կհեռանա քեզնից այնտեղ, ուր նոր նվաճում է իրեն սպասվում: Տղամարդը հոգնում է անընդհատ սիրո խոստովանություններով իրեն ողողող կնոջից և երազում մեկ ուրիշ, ավելի խորհրդավոր կնոջ մասին:

2. Թույլ մի՛ տուր տղամարդուն թուլանալ:
Եթե չես ցանկանում կորցնել քո տղամարդուն, պահիր նրան մշտական լարվածության մեջ: Նա չպետք է վստահ լինի, որ դու իրենն ես ամբողջովին: Զբաղմունք, հետաքրքիր աշխատանք գտիր, ընկերներիդ հետ շփվիր, թող նա չկարծի, որ ինքն է քո տիեզերքի կենտրոնը: Նա պետք է վախենա քեզ կորցնելուց:

3. Մի՛ խանգարիր նրան աշխատել:
Տղամարդու համար գործերը, աշխատանքն ու կարիերան առաջին տեղում են: Թող դա քեզ չվիրավորի, աշխատանքը նրան պետք է ինքնահաստատման համար, ազատություն ձեռք բերելու համար: Տառապելու փոխարեն հետաքրքիր զբաղմունք կամ աշխատանք գտի՛ր, և ձեր համատեղ կյանքը տոն կդառնա:

4. Մի՛ քննադատիր:
Քննադատությունը միշտ հարվածում է ինքնասիրությանը: Դիտողություն մի՛ արա, մի՛ փնթփնթա, մի՛ արտահայտիր դժգոհությունդ: Այդ ամենը կարելի է միանգամայն այլ ձևով անել:

5. Տղամարդը երեխա է. օգտվիր այդ հանգամանքից:
Քնքշանքով ու սիրով կարելի է մեծ հաջողության հասնել: Հիշի՛ր, որ յուրաքանչյուր երեխա երջանկանում է գովեստներից ու հիացմունքից: Հպարտացի՛ր նրանով, գովեստի խոսքեր ասա հաճախ: Բայց նաև հիշեցրու, որ դու էլ կարիք ունես քնքշանքի և ուշադրության: Թույլ մի՛ տուր, որ նա միշտ խուսափի պատասխանատվությունից:

6. Նրան թույլ տուր լինել այնպիսին, ինչպիսին որ կա:
Ամեն մարդ ունի իր արժանիքներն ու թերությունները, իր սովորություններն ու տարօրինակությունները: Մի՛ զրկիր նրան ինքնատիպությունից: Պարզապես սիրի՛ր նրան:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել