Kinoashkharh.am-ը գրում է.
Վավերագրական ֆիլմը Հոլոքոստի մասին, որի աշխատանքներին մասնակցել է «սարսափների վարպետ» Ալֆրեդ Հիչքոքը, առաջին անգամ կցուցադրեն բրիտանացի հեռուստադիտողին մյուս տարի: Այս մասին գրում է Independent թերթը:
Ֆիլմի աշխատանքներին Հիչքոքը մասնակցել է պրոդյուսեր Սիդնի Բեռնսթայնի հետ: Բրիտանական բանակի օպերատորը, որ 1945 թ. նկարահանել է Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարի ազատագրումը, պատմել է թերթին Հիչքոքի վրա ֆիլմի ազդեցության մասին. տագնապի նշանավոր վարպետն այնքան է ցնցվել տեսածից, որ մի անբողջ շաբաթ ստուդիա չի գնացել:
Հիչքոքի և Բեռնսթայնի ֆիլմում օգտագործվել են նացիստական ճամբարներում բրիտանական և խորհրդային զիվորականների արած գրառումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել