Footsport.amFootsport.am-ը գրում է.

Այսօր Երևանում, Տիգրան Պետրոսյանի շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց 74-րդ և կանանց 69-րդ առաջնությունների վիճակահանությունները: Արդեն տեղեկացրել ենք, որ առաջնություններիին մասնակցում են 10-ական շախմատիստ- շախմատիստուհիներ: Շրջանաձև մրցակարգով , 9 մրցափուլերում կորոշվեն առաջնությունների հաղթողները: Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց առաջնությունների հաղթողներն իրավունք կստանան ընդգրկվելու մեր ազգային հավաքականներում, ինչն  առաջնությունների գլխավոր ինտրիգն է: Իսկ վիճակահանությունն այնքան է կարևոր, որ առաջին մրցափուլում սպիտակ խաղաքարերով հանդես եկող մասնակիցները 5 պարտիա կխաղան այդ գույնով, իսկ մյուսները` մեկով պակաս: Այնպես որ` նախընտրելի էր վիճակահանությունում ընտրել կենտ թիվը: Նախ` կայացավ կանանց առաջնության մասնակիցների վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին առաջին մրցափուլի զույգերը. Մարիա Գևորգյան -Սիրանուշ Ղուկասյան, Նարինե Գասպարյան -Սվետլանա Միրզաբեկյան, Աննա Հայրապետյան- Հասմիկ Ղամբարյան, Անահիտ Գևորգյան -Շուշաննա Սարգսյան, Արմինե Բաբայան- Սուսաննա Գաբոյան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել