Ջան, Հայաստան ջան, ջան, Ժող ջան, էս ի՜նչ խայտառակ վիճակում եք դուք: Ուրեմն, էդ Ժողի էն թուլեքը՝ կոստյումավորված ու ՀՀԿ-ի զնաչոկները դոշներից հանած, որ հայհոյում էին լրագրողներին, խոչընդոտում էին լրագրողների աշխատանքներին ու իրենց լկտի էին պահում, ոչ մի պատասխանատվության էլ չեն ենթարկվելու, որովհետև ոստիկանությունը որոշել է ընթացք չտալ այդ գործին:
Ավելին, էն ռեկտոր կոչվող թյուրիմացությունը միջադեպից մի երկու օր հետո էդ ուսանողների հետ քեֆ ա անում հերիք չի, չի էլ ամաչում, որ հետները նկարվի խմբակային նկարում...
Իրոք որ, ջան: Միակ լավ բանը բայց գիտե՞ք՝ որն ա. էն հայտնի տեսանյութում էս մատղաշ երիտհանրապետականներից մեկը հորդորեց Սաքուլիկին, թե բա կիլդիմ մի արա. սրանք բ*զ են: Դե հիմա ինձ ասեք, ոստիկանության հովանավորչությունը վայելող ու դրանից հղփացո՞ղն ա բ*զ, թե իր պարտականությունները կատարելու համար Ժող եկած լրագրողը:
Կից նյութն` այստեղ