
երեկ 23:00-ին «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները Ռուբեն Հայրապետյանի ցուցումով ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալի և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության։
Ավետյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա դեռևս դուրս չի եկել կոմայից։
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հարգելի՛ պրն Սերժ Սարգսյան,
Գիտակցում եմ, որ գրածս ավելի շուտ կմնա անպատասխան և քիչ բան կփոխի, բայց եթե կա գոնե 1 տոկոս փոփոխության շանս պետք է ասեմ: ԲԱՎԱԿԱՆ Է, ԱՄՈԹ Է, ԿԱՆԳՆԵՑՐԵՔ նման բաները,ԿԱՆԽԵՔ: Մեզանից յուրաքնչյուրը կարող եր լինել այդ տղաների փոխարեն: Դուք Հայաստանի Հանրապետության Նախագահն եք, ՁԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵ՞Ք ԽՂՃՈՒՄ, ՉԵ՞Ք ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ: Գուցե ասածս շատ հուզական է, ԲԱՅՑ ԱՅՈ` դա նորմալ է:
ՊԱՏԺԵ՛Ք ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ ՕՐԵՆՔԻ ԱՄԲՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ!!!!